«Յուվենտուսը» կարող է խզել պայմանագիրը Պոլ Պոգբայի հետ

Թուրինի «Յուվենտուսի» ղեկավարությունը կարող է վաղաժամկետ խզել պայմանագիրը կիսապաշտպան Պոլ Պոգբայի հետ՝ դոպինգ թեստի ձախողման պատճառով։

Ինչպես հայտնում է La Gazzetta dello Sport-ը՝ «Յուվենտուսը» կազատվի խնդրահարույց ֆուտբոլիստից, եթե չապացուցի իր անմեղությունը։ «Ուդինեզեի» հետ Իտալիայի առաջնության առաջին տուրի խաղից հետո Պոգբան չի անցել արգելված դեղերի թեստը։ Ֆուտբոլիստին սպառնում է երկար որակազրկում, եթե երկրորդ նմուշը ցույց տա դրական արդյունք:

Պոգբան թուրինյան թիմում է հանդես գալիս 2022 թվականի հուլիսից։ Կողմերի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2026 թվականի ամռանը։