Ֆլորիան Վիրցը կարող էր կարիերան շարունակել Անգլիայում

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը կարող էր կարիերան շարունակել Անգլիայում։

20-ամյա ֆուտբոլիստը կարող էր համալրել «Մանչեսթեր Սիթիի» շարքերը վերջին տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն «Բայերը» կտրականապես հրաժարվեց դիտարկել ֆուտբոլիստին վաճառելու հնարավորությունը։

Լրագրող Էկրեմ Կոնուրի խոսքերով, «Մանչեսթեր Սիթին» ծրագրում է հունվարին նոր փորձ կատարել Վիրցին ձեռք բերելու համար։ Անգլիական թիմը պատրաստ է կիսապաշտպանի համար առաջարկել մոտ 80 միլիոն եվրո։

Գերմանացի ֆուտբոլիստի գլխավոր հավակնորդներից են նաև Մադրիդի «Ռեալը» և ՊՍԺ-ն։