Ֆրենկ Լեմպարդը կարող է գլխավորել ֆրանսիական ակումբ

«Չելսիի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կարող է գլխավորել «Լիոնը»։

Ըստ 90min-ի՝ 45-ամյա մասնագետը Լորան Բլանի պաշտոնանկությունից հետո գլխավոր թեկնածուն է և ներկայումս բանակցություններ է վարում «Լիոնի» հետ։

4 տուրից հետո «Լիոնը» 1 միավորով եզրափակում է Ֆրանսիայի առաջնությունում մրցաշարային աղյուսակը։