«Թոթենհեմի» ֆուտբոլիստ Քրիստիան Ռոմերոն խոսել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի մասին, ով իրեն անվանել էր աշխարհի լավագույն պաշտպան։
«Չէի սպասում։ Ես երբեք չեմ մոռանա նրա խոսքերը։ Միշտ փորձում եմ օգտվել մարզչի ընձեռած հնարավորությունից։ Թիմակիցներս ջերմորեն ընդունում են ինձ թիմում, լիովին վստահում են ինձ, և ես փորձում եմ փոխադարձաբար պատասխանել: Ես շատ ուրախ և շնորհակալ եմ նրանց բոլորին»,- Ռոմերոյի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն:
Այս մրցաշրջանում 25-ամյա Քրիստիան Ռոմերոն Պրեմիեր Լիգայում չորս հանդիպում է անցկացրել «Թոթենհեմի» կազմում և դարձել երկու գոլի հեղինակ։ Transfermarkt ինտերնետային պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո: