Անխել դի Մարիան խոսել է Արգենտինայի հավաքականում ավագի դերի մասին

Կիսապաշտպան Անխել դի Մարիան խոսել է Արգենտինայի հավաքականում ավագի դերի մասին։

Լիոնել Մեսսիի բացակայության պատճառով եզրային հարձակվողը ստացել է ավագի թեւկապը Բոլիվիայի դեմ ԱԱ-2026-ի ընտրական խաղում։

«Շատ հաճելի պահ է ինձ համար։ Դա չի քննարկվել, քանի որ պարզ չէր՝ Մեսսին կխաղա՞, թե՞ ոչ։ Ամեն ինչ կախված էր նրա վիճակից։ Նա փորձել է մասնակցել խաղին, սակայն տհաճությունը խանգարել է նրան։ Ավելի լավ էր ռիսկի չդիմել»,- Անխելի խոսքերն է մեջբերում Tyc Sports-ը։

Հանդիպումն ավարտվել է Արգենտինայի խոշոր հաղթանակով՝ 3։0 հաշվով։ Դի Մարիան վերջին հանդիպմանը երկու գոլային փոխանցում է կատարել։