Ռոդրիգո. «Ես այցելում եմ հոգեբանի, սա շատ կարևոր է մեր օրերում»

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն խոսել է հոգեբանի հետ իր սեանսների մասին։

«Ես այցելում եմ հոգեբանի, սա շատ կարևոր է մեր օրերում, քանի որ միտքն է առաջնորդում մարդուն։ Երբ մարդիկ հասկանան, որ մենք խաղում ենք խելքի հետ, ոչ թե ոտքերի հետ, շատ բան կփոխվի։

Ես գիտակցում եմ, որ այս այցելություններն ինձ օգնում են։ Բոլորին խորհուրդ եմ տալիս փորձել։ Երբ սկսես պարապել, կտեսնես, թե ինչպես կփոխվի քո կյանքը»,- հարձակվողի խոսքերն է փոխանցում Madrid Universal-ը։

Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Ռոդրիգոն մադրիդյան թիմի կազմում անցկացրել է չորս հանդիպում՝ դառնալով մեկ գոլի հեղինակ։