«Բարսելոնայի» հարձակվող Ռաֆինյա Դիասը դեռ պատրաստ չէ խաղալ թիմի մեկնարկային կազմում։
Ինչպես հայտնում է Sport-ը, Բրազիլիայի հավաքականից վերադառնալուն պես Ռաֆինյան ժամանակ կունենա ընդամենը երկու մարզում անցկացնելու, այնպես որ «Բարսելոնայի» առաջիկա հանդիպմանը նրա ընդգրկումը թիմում բավականին քիչ հավանական է։ Հավանաբար, բրազիլացու տեղը կրկին կզբաղեցնի 16-ամյա Լամին Յամալը։
Հիշեցնենք, որ 26-ամյա ֆուտբոլիստը միայն մեկ հանդիպում է անցկացրել ընթացիկ մրցաշրջանում, սակայն ստացել է կարմիր քարտ, ինչի պատճառով որակազրկվել է հաջորդ երկու խաղերով։ Սեպտեմբերի 16-ին «Բարսելոնան» Լա Լիգայի 5-րդ տուրում սեփական հարկի տակ կմրցի «Բետիսի» հետ։