Ժոաու Ֆելիշը խոստովանել է, որ իրեն զարմացրել է «Բարսելոնայի» երկրպագուների ջերմ ընդունելությունը

Պորտուգալացի հարձակվող Ժոաու Ֆելիշը, ում «Բարսելոնան» վարձակալել էր Մադրիդի «Ատլետիկոյից», խոստովանել է, որ իրեն զարմացրել է Բլաուգրանայի երկրպագուների ջերմ ընդունելությունը։

«Ես զարմացած եմ, որ «Բարսելոնայի» երկրպագուներն ինձ նման ֆանտաստիկ ընդունելություն են ցուցաբերել։ Երևի այն պատճառով, որ նրանք գիտեն, որ «Բարսելոնան» մանկուց իմ երազանքն է եղել։

Ես պատրաստ եմ խաղալ ձախ եզրում, զգում եմ, որ հենց այստեղ է Չավին ցանկանում օգտագործել ինձ», – ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է Goal-ը։