Ջամալ Մուսիալան ապաքինվել է վնասվածքից

«Բավարիայի» և Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Ջամալ Մուսիալան ապաքինվել է վնասվածքից և կկարողանա մասնակցել Լևերկուզենի «Բայերի» հետ Բունդեսլիգայի առաջիկա հանդիպմանը։ Այս մասին հայտնում է Kicker-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 20-ամյա ֆուտբոլիստն այժմ լավ ֆիզիկական մարզավիճակում է և ոչ մի անհանգստություն չի զգում։ Հաղորդվում է, որ նա կկարողանա խաղալ Լևերկուզենի «Բայերի» դեմ այս ուրբաթ՝ սեպտեմբերի 15-ին։ Սակայն վերջնական որոշումը, թե Մուսիալան հանդիպումը կլինի մեկնարկային կազմում, թե կլիմի պահեստայինների նստարանից, կկայացվի խաղից անմիջապես առաջ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ գերմանացի կիսապաշտպանը մեջքի ցավերի պատճառով չէր կարողացել ժամանել Գերմանիայի հավաքականի ճամբար ու մասնակցել Ճապոնիայի հավաքականի հետ հանդիպմանը։