Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն անդրադարձել է «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկու ապագային։
«Լևանդովսկին առաջարկներ է ստացել Սաուդյան Արաբիայից, բայց երբեք չի բանակցել սաուդյան թիմերի հետ։ Նրա մտադրությունները պարզ են՝ մնալ «Բարսելոնայում» և պայքարել տիտղոսների համար այս մրցաշրջանում»,- գրել է Ռոմանոն սոցիալական ցանցերում։
Հիշեցնենք, որ 2023/24 մրցաշրջանում Ռոբերտ Լևանդովսկին չորս հանդիպում է անցկացրել, որոնցում խփել է երկու գոլ և մեկ գոլային փոխանցում կատարել։