Անգլիան և Շոտլանդիան ընկերական խաղ կանցկացնեն ռետրո մարզաշապիկներով՝ նշելու իրենց ազգային հավաքականների միջև պատմության մեջ առաջին միջազգային ֆուտբոլային խաղի 150-ամյակը: Այս մասին հայտնում է Շոտլանդիայի ֆուտբոլային ասոցիացիայի կայքը։
Խաղը կկայանա սեպտեմբերի 12-ին Գլազգոյում։ Շոտլանդիան և Անգլիան առաջին անգամ հանդիպեցին Սուրբ Էնդրյուի օրը՝ 1872 թվականի նոյեմբերի 30-ին։ Հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով։
Ընդհանուր առմամբ այս թիմերի միջև անցկացվել է 115 հանդիպում, որոնցում բրիտանացիները հաղթել են 48 անգամ, շոտլանդացիները՝ 41։ Եվս 26 հանդիպում ավարտվել է ոչ-ոքի։