«Արսենալի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրիին անվանել է Պրեմիեր Լիգայի այս պահին լավագույն կիսապաշտպանը։
«Ակնհայտ է, որ Պրեմիեր Լիգայի լավագույն կիսապաշտպանը Ռոդրին է, նա անհավանական է։ Ինչպիսի՞ խաղացող է նա, ինչպես է նա աշխատում, ինչպես է ղեկավարում «Մանչեսթեր Սիթին»։ Նա թոփ ֆուտբոլիստ է»,- ասել է Ռայսը Channel 4-ին։