«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Դավիդ դե Խեան, ով անգլիական թիմի հետ պայմանագրի ժամկետի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակում է, կարող է տեղափոխվել Իսպանիայի առաջնություն։
Ինչպես հաղորդում է Todofichajes-ը, դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Վալենսիան»: «Չղջիկները» Դե Խեային դիտարկում են որպես վրացի Գիորգի Մամարդաշվիլիին փոխարինող, ով հետաքրքրություն է ցուցաբերում եվրոպական թոփ ակումբների կողմից։
Դե Խեան «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է եկել 2011-2023 թվականներին։ Անցած մրցաշրջանում 32-ամյա իսպանացին Պրեմիեր Լիգայում անցկացրել է 38 հանդիպում, որոնցում բաց է թողել 43 գոլ։