Չավին կերկարաձգի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին կերկարաձգի պայմանագիրը թիմի հետ, հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ըստ աղբյուրի՝ 43-ամյա իսպանացին այս շաբաթ նոր պայմանագիր կկնքի կատալոնացիների հետ։

Չավին «Բարսելոնան» գլխավորել է 2021 թվականի նոյեմբերին։ Նրա գլխավորությամբ թիմը 2022/23 մրցաշրջանում դարձել է Իսպանիայի չեմպիոն։