«Յուվենտուսի» սեփականատերերը հայտարարություն են տարածել այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում ակումբի հնարավոր վաճառքի մասին տեղեկություն հայտնվեց։
««Յուվենտուսի» վաճառքի վերաբերյալ թերթի կողմից առաջ քաշված վարկածներն անհիմն են»,- նշել է Անյելի ընտանիքի ձեռնարկատերերի հոլդինգը՝ Exor-ը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը կարող է վաճառվել ֆինանսական խնդիրների, դատական վեճերի և անցյալ տարի նախագահ Անդրեա Անյելիի պաշտոնից հեռանալու պատճառով։ Հիշեցնենք, որ Անդրեա Անյելլին և Պավել Նեդվեդը հրաժարական էին տվել անցյալ տարվա նոյեմբերին՝ ֆինանսական խարդախության սկանդալի պատճառով։