ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը ֆուտզալի Հայաստան – Ֆինլանդիա հանդիպման համար

Ինչպես հայտնում է ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը, ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը ՖԻՖԱ Ֆուտզալի Աշխարհի 2024 թվականի առաջնության որակավորման էլիտ ռաունդի Հայաստան – Ֆինլանդիա հանդիպման համար։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 20-ին՝ ժամը 19:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպմանը, պետք է մինչև սեպտեմբերի 16-ը՝ ժամը 18:00, media@ffa.am էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3×4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ: