23-ամյա անգլիացի վինգեր Ջեյդոն Սանչոն դժվար թե վերադառնա անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմ, մինչդեռ ակումբը գլխավորում է հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագը։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Աղբյուրը նշում է նաև, որ, ամենայն հավանականությամբ, նույնիսկ ֆուտբոլիստի ներողությունը նրան չի օգնի։ Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր Լիգայի չորրորդ տուրի շրջանակներում կայացած Լոնդոնի «Արսենալի» հետ խաղից հետո (1:3) Տեն Հագը հայտարարել էր, որ Սանչոն չի ընդգրկվել խաղի հայտացուցակում։
Դրանից հետո Սանչոն հերքել է մասնագետի խոսքերը՝ կտրուկ արձագանքելով սոցցանցում նրա հայտարարությանը։