Հայտնի է, թե ով կլինի Հայաստանի հավաքականի ավագը Խորվաթիայի դեմ խաղում

Այսօր՝ սեպտեմբերի 11-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում Հայաստանի ազգային հավաքականը EURO-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրում կընդունի Խորվաթիայի ընտրանուն։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 8-ին կայացած Թուրքիա – Հայաստան հանդիպման ժամանակ Հայաստանի հավաքականի ավագ Վարազդատ Հարոյանը դեղին քարտ է ստացել և բաց կթողնի Խորվաթիայի դեմ հանդիպումը։

Այսօր՝ Հայաստանի հավաքականի ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը։