«Բարսելոնան» ցանկանում է գնել Թոմաս Մյուլերին

«Բարսելոնան» մտադիր է ձեռք բերել «Բավարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերին։

Ինչպես հայտնում է Sport-ը, կատալոնական ակումբը դիտարկում է 33-ամյա գերմանացու հետ պայմանագիր կնքելու տարբերակը, քանի որ նրա պայմանագիրը մյունխենյան ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ, ինչը լուրջ գործոն է ֆինանսական խնդիրներ ունեցող «Բարսելոնայի» համար։

Նախորդ մրցաշրջանում Մյուլերը բոլոր մրցաշարերում «Բավարիայի» 40 խաղում դարձել է 8 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։