«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Էնդի Քոուլը քննադատել է մանկունիանցիների հարձակվող Անտոնի Մարսիալին։
«Մարսիալը 8 տարի է, ինչ խաղում է «Մանչեսթեր Յունայթեդում», բայց նույնիսկ 100 գոլ չի խփել։ Դա անհավանական է: Նա «Մանչեսթեր Յունայթեդի» կենտրոնական հարձակվող է և խաղացել է մի քանի ֆանտաստիկ թիմերում: Մրցաշրջանում նրա լավագույն արդյունքը 17 գոլ է առաջնությունում։
Նա ավելի քան բավական ժամանակ ու հնարավորություն ուներ՝ ցույց տալու «Յունայթեդին», թե որքան լավն է ինքը, բայց, ցավոք, նա չկարողացավ դա անել»,- Քոուլի խոսքերն է մեջբերում Sportskeeda-ն:
27-ամյա ֆրանսիացին «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես է գալիս 2015 թվականից։ Նա թիմի կազմում անցկացրել է 301 հանդիպում, դարձել 88 գոլի և 53 գոլային փոխանցման հեղինակ։