Չավին ամռանը ցանկացել է գնել «Ատլետիկոյի» պաշտպանին

Անցած ամառ «Բարսելոնան» մտադիր էր ձեռք բերել Մադրիդի «Ատլետիկոյի» աջ պաշտպան Նահուել Մոլինային։ Այս մասին հայտնում է Marca-ն։

Հաղորդվում է, որ «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Չավին չափազանց հետաքրքրված էր Մոլինային գնելու հարցում, սակայն այս գործարքը չկայացավ, քանի որ «Ատլետիկոն» 25-ամյա պաշտպանի համար բարձր գին էր սահմանել 90 միլիոն եվրոյի չափով:

Բացի այդ, «Ատլետիկոյի» մարզիչ Դիեգո Սիմեոնեն նույնպես չցանկացավ բաց թողնել ֆուտբոլիստին։ Նշվում է, որ սա առաջին անգամը չէ, որ արգենտինացի ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում «Բարսելոնան»։