Սանդրո Տոնալի․ «Մենք հիասթափված ենք»

Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Սանդրո Տոնալին մեկնաբանել է Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում գրանցված ոչ-ոքին (1:1)։

«Սա միանշանակ այն արդյունքը չէ, որով մենք նախատեսում էինք տուն վերադառնալ։ Մենք հիասթափված ենք, բայց այդպիսին է ֆուտբոլը։ Միջազգային մակարդակում միշտ դժվար է: Այժմ մենք պետք է վերականգնվենք ու հնարավորինս լավ պատրաստվենք հաջորդ խաղին»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։

Երեք խաղից հետո Իտալիան 4 միավորով C խմբում երրորդն է: Հյուսիսային Մակեդոնիան չորս հանդիպումներից ունի չորս միավոր և չորրորդ տեղում է։