Սադիո Մանե. «Կրիշտիանու Ռոնալդուն լեգենդ է և մեծ մարդ»

«Ալ-Նասրի» հարձակվող Սադիո Մանեն կիսվել է իր թիմակից Կրիշտիանու Ռոնալդուի մասին իր կարծիքով։

31-ամյա Մանեի կարծիքով՝ Ռոնալդուն լեգենդար ֆուտբոլիստ է և մեծ մարդ։ Սենեգալցին նշել է, որ շատ ուրախ է 38-ամյա պորտուգալացու հետ խաղադաշտ դուրս գալու համար։

«Կրիշտիանու Ռոնալդուն լեգենդ է և մեծ մարդ, ես ուրախ եմ խաղալ նրա կողքին: Ընտանիքս ինձ խորհուրդ տվեց գալ Սաուդյան Արաբիա, հատկապես, որ դա մահմեդական երկիր է»,- Մանեի խոսքերն է մեջբերում One Two-ն։