«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն ցանկանում է թիմում տեսնել «Ֆրայբուրգի» կիսապաշտպան Ռոլան Շալային, հայտնում է Sport Bild-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ մասնագետը պնդում է, որ ֆուտբոլիստը գնելու է այս տրանսֆերային պատուհանի ժամանակ։ Բանակցություններն արդեն սկսվել են։
Կիսապաշտպանը «Ֆրայբուրգում» հանդես է գալիս 2018 թվականից։ Այս ընթացքում նա մասնակցել է Բունդեսլիգայի 112 հանդիպման՝ դառնալով 18 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 10 միլիոն եվրո։