«Թոթենհեմի» հարձակվող Ռիչարլիսոնը հայտնվել էր «Ալ-Իթթիհադի» ուշադրության կենտրոնում, հաղորդում է Sky Sports-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ սաուդյան արաբական ակումբը տրանսֆերային պատուհանի վերջին օրը 26-ամյա բրազիլացու համար առաջարկ է արել, սակայն մերժում է ստացել։
Ռիչարլիսոնը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2022 թվականի հուլիսից։ Այս մրցաշրջանում ֆուտբոլիստն անցկացրել է 5 հանդիպում, որոնցում դարձել է 1 գոլի հեղինակ։
Հարձակվողի գործող պայմանագիրը լոնդոնյան թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 48 միլիոն եվրո։