Մարկո Վերատին կարող էր տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»

Անցած ամառ ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող էր տեղափոխվել կատալոնական «Բարսելոնա»:

Ինչպես հայտնում է Onze Mondial-ը, իտալացի կիսապաշտպանը հետաքրքրված էր Չավի Էրնանդեսի թիմով, սակայն «բլաուգրանաները» չեն կարողացել պայմանավորվել ՊՍԺ-ի հետ գործարքի պայմանների շուրջ:

Հիշեցնենք, որ այս պահին Վերատտիին մեկ քայլ է բաժանում «Ալ-Արաբի» տեղափոխվելուց, որը համաձայնության է եկել փարիզցիների հետ տրանսֆերի շուրջ։ Իտալացուն անցյալ ամառ հասկացրին, որ նա չի մտնում գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի ծրագրերի մեջ: