Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ «Բարսելոնա»

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդական Էնրիկ Մասիպը պատասխանել է այն հարցին, թե արդյոք Լիոնել Մեսսին կարող է վերադառնալ ակումբ անցած ամառ։

«Կարծում եմ՝ այո, այն պայմաններով, որոնք նշված էին։ Եթե ​​նա ուզենար գալ այստեղ, ապա ջանք կգործադրեր։ Ի վերջո, յուրաքանչյուրը որոշում է տեղափոխվել այնտեղ, որտեղ ունի երազանք և լավ նախագիծ։

Լեոն հրաժարվել է Սաուդյան Արաբիայում մեծ գումարներից և տեղափոխվել ԱՄՆ։ Նա երջանիկ է իր ընտանիքի հետ»,- Մասիպի խոսքերն է մեջբերում իսպանական Sport-ը:

Հիշեցնենք, որ ամռանը Լիոնել Մեսսին պայմանագիր է կնքել «Ինտեր Մայամիի» հետ մինչև 2025 թվականի ավարտը։