Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիան (DFB) որոշել է հեռացնել Հանս-Դիտեր Ֆլիկին ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից։
Բունդեսթիմի մարզական տնօրեն Ռուդի Վոլլերը թիմը կգլխավորի երեքշաբթի՝ սեպտեմբերի 12-ին Ֆրանսիայի դեմ կայանալիք հանդիպման ժամանակ, հայտնում է հրատարակությունը։ Ֆլիկին փոխարինելու գլխավոր հավակնորդը 36-ամյա Յուլիան Նագելսմանն է, սակայն մասնագետի պայմանագիրը «Բավարիայի» հետ դեռ ուժի մեջ է, ուստի ֆեդերացիան պետք է փոխհատուցում վճարի մյունխենյան ակումբին։
Հիշեցնենք, որ շաբաթ օրը՝ սեպտեմբերի 9-ին, Գերմանիայի հավաքականը խոշոր պարտություն կրեց Ճապոնիայի ընտրանու հետ ընկերական խաղում (1:4):