Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 11-ին Երևանում կմրցի Խորվաթիայի դեմ Եվրո-2024-ի ընտրական փուլում։ Ալեքսանդր Պետրակովը պատասխանել է լրագրողների հարցերին։
«Ամեն ինչ անում ենք վերականգնվելու համար։ Մեր բժիշկները և մերսողները ամեն ինչ անում են։ նաև GPS համակարգի տվյալներն ենք ստանում՝ հասկանալու, թե տղաներն ինչ վիճակում են։
Ինչի՞ հաշվին կարող ենք հաղթել։ Նախ, տանն ենք խաղում, ինչը մեծ մոտիվացիա է մեզ համար, նաև մեր նվիրումը խաղին, ու պակաս կարևոր չէ հաջողության գործոնը։
Չգիտեինք, որ Բարսեղյանը վնասվածք ունի, նա մեզ ոչինչ չէր ասել։ «Սլովանի» դեմ խաղի վերջում տեսա, որ ընկավ, հասկացա, որ վնասվածք ունի, բայց նա ժամանեց ու մեր բժիշկների զննումներից հետո պարզ դարձավ, որ չի կարող խաղալ։
Ժիրայր Շաղոյա՞նը պետք է աճ գրանցի, գոլեր խփի, քանի որ հարձակման գծում մրցակցությունը շատ մեծ է։ Ես բոլորին հետևում եմ։ Շաղոյանը առջև դռները բաց են, եթե աճ գրանցի, խաղա ու գոլեր խփի։
Հայաստանի առաջնությունում առաջընթաց տեսնում եմ։ Կան մասնավոր ակումբներ, ներդրողներ, ինչը լավ է։ Վստահ եմ՝ տարեցտարի ամեն ինչ էլ ավելի լավ կլինի։
Չէի սպասում, որ Երևանն այսքան գեղեցիկ կլինի։ Մտածում եմ, որ նոր մարզադաշտն է պակասում քաղաքին։ Շատ մարդիկ ցանկանում են գալ ֆուտբոլ դիտելու, բայց համապատասխան մարզադաշտ չկա։
Ինչ վերաբերում է առաջնությունում հանդես եկող ֆուտբոլիստներին, ապա այս պահին չկան ֆուտբոլիստներ, որոնք կարող էին, բայց չեն հրավիրվել», – նշել է Ալեքսանդր Պետրակովը։