Վիրջիլ վան Դեյկը լրացուցիչ որակազրկում է ստացել

«Լիվերպուլի» պաշտպան Վիրջիլ վան Դեյկը լրացուցիչ որակազրկում է ստացել Պրեմիեր Լիգայի երրորդ տուրի՝ «Նյուքասլի» հետ խաղում (2:1) ստացած կարմիր քարտին արձագանքելու համար։

Ինչպես հայտնում է Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA), 32-ամյա ֆուտբոլիստը որակազրկվելու է ևս մեկ խաղով և տուգանվելու է 100 հազար ֆունտ ստերլինգով։

«Պաշտպանը խոստովանել է, որ ոչ պատշաճ է վարվել և 29-րդ րոպեին խաղադաշտից հեռացվելուց հետո վիրավորական խոսքեր է օգտագործել հանդիպման պաշտոնյայի հասցեին, ինչի արդյունքում հանձնաժողովը պատժամիջոցներ է կիրառել ֆուտբոլիստի նկատմամբ»,- ասվում է ՖԱ-ի հայտարարության մեջ։