Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կիսվել է Եվրո-2024-ի ուղեգիր նվաճած Վրաստանի 7։1 հաշվով պարտության մասին։
«Շատ տարօրինակ սկիզբ էր։ Ավելի լուրջ դիմադրության էինք սպասում: Պետք է արժանին մատուցեմ իմ թիմին, որը կենտրոնացած էր խաղի վրա առաջինից մինչև վերջին րոպեն: Մենք այսօր լավ աշխատեցինք, որպեսզի առանց չափազանցության հասնենք պատմական արդյունքի: Հիմա մնում է հաղթել մնացած հինգ հանդիպումներում:
Այո՛, ճանապարհին մենք կորցրել ենք խաղակոշիկներ և դարպասապահի ձեռնոցներ, բայց դա խնդիր չէ այս մակարդակի մասնագետների համար: Այսօր մասնավոր ինքնաթիռ է ժամանել և առաքել է անհրաժեշտ ամեն ինչ։ Տեսաք, որ ֆուտբոլիստները ոչ մի անհարմարություն չզգացին»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է փոխանցում «Championata»-ի թղթակից Միխայիլ Պուկշանսկին։