«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին կիսվել է Իսպանիայի հավաքականի նորեկ Յամին Յամալի մասին իր կարծիքով։
«Այդ տղայի տաղանդը շատ տպավորիչ է: Պարզապես պետք է գիտակցել, որ նա ընդամենը 16 տարեկան է։ Դատելով այն բանից, ինչ ես տեսա նրա ելույթից՝ անհնար է հավատալ»,- ասել է Ռոդրին մամուլի ասուլիսում։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» 16-ամյա հարձակվողը առաջին անգամ հրավեր է ստացել երկրի ազգային հավաքականից։ Առաջիկա օրերին Յամալը կարող է դառնալ Իսպանիայի ազգային հավաքականի պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, եթե հայտնվի խաղադաշտում։
Սեպտեմբերի 8-ին Իսպանիայի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական փուլի շրջանակներում կմրցի Վրաստանի հետ։ Սեպտեմբերի 12-ին Լուիս դե լա Ֆուենտեի թիմը կհանդիպի Կիպրոսի հավաքականի հետ։