Սեպտեմբերի 8-ի գիշերը Հարավային Ամերիկայում կայացավ ԱԱ-2026-ի որակավորման առաջին տուրի հանդիպումը, որում Արգենտինան հաղթեց Էկվադորին։
Հանդիպումն ավարտվել է արգենտինացիների հաղթանակով՝ 1։0 հաշվով։ Գոլը խփեց Լիոնել Մեսսին։ Արգենտինացին 78-րդ րոպեին տուգանային հարվածով խոցեց մրցակցի դարպասը։
Իսկ 89-րդ րոպեին Լեոյին փոխարինեց Էզեկիել Պալասիոսը։ Այսպիսով, 2014 թվականից ի վեր առաջին անգամ Մեսսին փոխարինվեց Արգենտինայի հավաքականի պաշտոնական խաղում։