Լուկա Մոդրիչը պատմել է, թե ինչու է որոշել չընդունել Սաուդյան Արաբիայի առաջարկները

«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, թե ինչու է որոշել չընդունել Սաուդյան Արաբիայի առաջարկները:

«Չեմ ստի, նախկինում էլ առաջարկներ են արվել, քանի որ իմ նկատմամբ ակումբների անընդհատ հետաքրքրություն կա։ Սակայն ես իրավիճակը միայն այդպես եմ տեսնում։ 2012 թվականից և առ այսօր «Ռեալն» ինձ համար միշտ առաջինն է։

Եթե ​​«Ռեալն» այլ ծրագրեր ունենար ինձ հետ կապված, ապա ես այլ տարբերակներ կդիտարկեի։ Բայց ես երջանիկ և գոհ եմ «Ռեալում», և քանի դեռ դա այդպես է, ես չեմ մտածում այլ տարբերակների մասին»,- Մոդրիչին է մեջբերում Sportske Novosti-ն։