Օլիվյե Ժիրուն վնասվածք է ստացել

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Օլիվյե Ժիրուն EURO-2024-ի ընտրական փուլի Իռլանդիայի հետ խաղում (2:0) ստացած ձախ կոճի վնասվածքի պատճառով կհեռանա թիմից և կվերադառնա «Միլան»։

Ինչպես հայտնում է L’Equipe-ը, ֆուտբոլիստի մոտ ոչ մի լուրջ բան չի հայտնաբերել, սակայն որպես նախազգուշական միջոց Ժիրուն կլքի ազգային թիմը:

Արդյունքում նա չի մասնակցի սեպտեմբերի 12-ին կայանալիք Գերմանիայի դեմ ընկերական հանդիպմանը։