Դավիդ Սիլվա․ «Էրլինգ Հոլանդը գազան է, և ինձ դուր է գալիս, թե ինչպես է տեղաշարժվում խաղադաշտում»

Իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան խոսել է Չեմպիոնների Լիգայում հաղթելուց հետո «Մանչեսթեր Սիթիի» կայունության մասին և «քաղաքայինների» հարձակվող Էրլինգ Հոլանդի մասին։

«Հոլանդը գազան է, և ինձ դուր է գալիս, թե ինչպես է նա տեղաշարժվում խաղադաշտում: Ես իսկապես կցանկանայի խաղալ նրա հետ, որպեսզի օգնեի նրան էլ ավելի շատ գոլեր խփել:

«Մանչեսթեր Սիթին» անկասելի տեսք ունի անգլիական Պրեմիեր Լիգայի պատմական թրեբլից և մրցաշրջանի անթերի մեկնարկից հետո։

ՉեմպիոններիԼլիգայի նախորդ մրցաշրջանում դիտել եմ «Մանչեսթեր Սիթիի» գրեթե բոլոր հանդիպումները։ Ես չկարողացա նվաճել այս գավաթը, երբ թիմում էի, բայց ուրախ եմ ակումբի համար, որը վերջապես կարողացավ հասնել իր նպատակին։ Սա արժանի հաղթանակ է»,- մեջբերում է Silva Mirror-ը։