Անխել դի Մարիա․ «Այն, որ Մեսսին ինձ տվեց ավագի թեւկապը, հպարտանալու բան է»

Արգենտինայի հավաքականի հարձակվող Անխել դի Մարիան ամփոփել է ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի Էկվադորի դեմ խաղի արդյունքները (1:0)։

«Ուրախ եմ, որովհետև մենք երեք միավոր վաստակեցինք, դա ամենակարևորն էր: Մենք գիտենք, որ որակավորման հանդիպումները բարդ են: Մենք կփորձենք նաև ավելացնել Բոլիվիայի հետ խաղում:

Այն, որ Մեսսին ինձ տվեց ավագի թեւկապը, հպարտանալու բան է, ինչ-որ առանձնահատուկ բան: Այսքան տարիներ թիմում և նման հնարավորություն, դա շատ հաճելի է»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում ազգային հավաքականի մամուլի ծառայությունը։

Հանդիպման 78-րդ րոպեին միակ գոլը խփեց Լիոնել Մեսսին։ Նա իրացրեց տուգանային հարվածը։