Լոնդոնի «Արսենալն» ամռանը չէր ցանկանում վաճառել կենտրոնական պաշտպան Գաբրիել Մագալյաեսին՝ չնայած Սաուդյան Արաբիայի ակումբների հետաքրքրությանը։
Աղբյուրը հայտնում է, որ «զինագործները» նույնիսկ ոչ մի բանակցություն չեն վարել այդ ակումբների հետ՝ անմիջապես հասկացնելով, որ բրազիլացին չի վաճառվում։ Ռոմանոն հավելում է, որ «Արսենալին» մոտ կանգնած աղբյուրներից մեկն ասել է հետեւյալ արտահայտությունը. «Ակումբը չէր վաճառի Մագալյաեսին նույնիսկ 200 միլիոնով»։
Հիշեցնենք, որ Գաբրիելը «Արսենալում» է հանդես գալիս 2020 թվականի ամռանից, երբ տեղափոխվեց ֆրանսիական «Լիլից»։ «Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան բրազիլացուն համարում է թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկը։