Ռաուլը կարող է աշխատանքի անցնել Լա Լիգայում

Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլ Գոնսալեսը կարող է աշխատանքի անցնել Լա Լիգայի։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ 46-ամյա մասնագետը «Վիլյառեալի» գլխավոր մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակում է։

Ռաուլն արդեն չորս տարի է, ինչ աշխատում է Մադրիդի «Ռեալի» երիտասարդական թիմի հետ։ Ներկայումս երիտասարդ մասնագետը դիտարկում է «Վիլյառեալ» տեղափոխվելու հնարավորությունը։