Ռանդալ Կոլո-Մուանին խոսել է ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի մասին

ՊՍԺ-ի նորեկ Ռանդալ Կոլո-Մուանին խոսել է փարիզյան թիմի մարզիչ Լուիս Էնրիկեի մասին։

«Ինձ դուր է գալիս, թե ինչպես է մարզիչն աշխատում այս նոր թիմի հետ և այն նախագիծը, որն ինձ շատ է գրավում։ Հիմա աշխատանքի անցնելու ժամանակն է»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը:

Հիշեցնենք, որ Կոլո-Մուանին «Նանտից» տեղափոխվել է «Այնտրախտ» 2022 թվականին։ Այդ ժամանակից ի վեր նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 50 ակումբային հանդիպում՝ դառնալով 26 գոլի և 17 գոլային փոխանցման հեղինակ։