«Բարսելոնան» տրանսֆերային նպատակ ունի

Արգենտինական «Վելես Սարսֆիլդի» ակումբի կիսապաշտպան Ալվարո Մոնտորոն կարող է տեղափոխվել Եվրոպա։ Ինչպես հայտնում է Tyc Sports-ը՝ կատալոնական «Բարսելոնան» և իտալական «Ռոման» հետաքրքրված են ֆուտբոլիստի ծառայություններով։

Աղբյուրի համաձայն՝ Մոնտորոն որոշ ժամանակ մարզվել է հռոմեական ակումբի բազայում և տպավորել «Ռոմայի» ղեկավարությանը։ Ակումբները կարող են անվճար պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ, քանի որ նա պրոֆեսիոնալ պայմանագիր չունի ներկայիս ակումբի հետ։

Հիշեցնենք, որ կիսապաշտպանի համար պայքարում «Ռոմայի» գլխավոր մրցակիցը «Բարսելոնան» է։