«Յուվենտուսը» նախատեսում է զգալիորեն կրճատել թիմի կիսապաշտպան Պոլ Պոգբայի աշխատավարձը։
Ինչպես հայտնում է Corriere Torino-ը՝ թուրինյան ակումբը մտադիր է փորձառու ֆրանսիացու տարեկան աշխատավարձը նվազեցնել տարեկան 6 միլիոն եվրոյի։
Հիշեցնենք, որ Պոգբայի ներկայիս տարեկան աշխատավարձը կազմում է տարեկան մոտ 10,6 միլիոն եվրո, ինչը ֆուտբոլիստին դարձնում է իտալական Ա Սերիայի ամենաբարձր վարձատրվողներից մեկը։