«Չելսիի» և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ջոն Թերին կարող է մարզչի աշխատանքի անցնել Սաուդյան Արաբիայում, հայտնում է The Sun-ը։
Ըստ աղբյուրի՝ Ջոն Թերիի ծառայություններով հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Շաբաբը»։ Կողմերը մոտ են գործարքը վերջնական տեսքի բերելուն։ «Չելսին», որտեղ Թերին ներկայումս աշխատում է որպես ակադեմիայի մարզիչ, չի խանգարի մասնագետին տեղափոխվել։
Հիշեցնենք, որ «Ալ-Շաբաբը» Սաուդյան Արաբիայի նոր առաջնության հինգ տուրում վաստակել է ընդամենը երկու միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի նախավերջին հորիզոնականը։