Յան Զոմմերը անդրադարձել է իր «Ինտեր» տեղափոխությանը

«Ինտերի» դարպասապահ Յան Զոմմերը խոսել է իր վերջին տեղափոխության մասին։

«Սա ինձ համար նոր մարտահրավեր է, որով անհրաժեշտ ոգևորություն ձեռք կբերեմ իմ կարիերայի այս փուլում։ «Բավարիայում» օգտակար փորձ ձեռք բերեցի, շատ բան սովորեցի, բայց հիմա «Ինտերում» եմ, որտեղ առաջին համարը կլինեմ, և դա ինձ համար կարևոր է։

Ես հիանալի մարզավիճակում եմ և ցանկանում եմ դեռ երկար տարիներ խաղալ: Ես դեռ իտալերեն չեմ խոսում, բայց արդեն բավականին լավ եմ հասկանում այդ լեզուն»,- 34-ամյա Զոմերի խոսքերն է մեջբերում Football Italia-ը։

Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ շվեյցարացին Մյունխենի «Բավարիային» տեղափոխվեց «Ինտեր»՝ պայմանագիր կնքելով մինչև 2026 թվականը։