Օրելիեն Չուամենի. «Երբ մտածում եմ Թիերի Անրիի մասին, անմիջապես մտածում եմ, որ նա լեգենդ է»

Ֆրանսիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենին մեկնաբանել է Թիերի Անրիի նշանակումը երկրի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում։

«Երբ մտածում եմ Անրիի մասին, անմիջապես մտածում եմ, որ նա լեգենդ է։ Անրին արտացոլում է ողջ ֆրանսիական ֆուտբոլը։ Հիանալի է, որ մենք ունենք նրա նման ֆուտբոլիստ։ Սա դրական է ազդում ֆուտբոլի իմիջի վրա»,- ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը։

Հիշեցնենք, որ Անրին անցած ամառ ստանձնել է Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։ 46-ամյա մասնագետի պայմանագիրը հաշվարկված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը։