Ֆելիպե Անդերսոնը հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիա

«Լացիոյի» կիսապաշտպան Ֆելիպե Անդերսոնը հրաժարվել է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի առաջնություն։ Ֆուտբոլիստն առաջարկ ուներ «Ալ-Շաբաբ» ակումբից, որը նա մերժեց։

Բրազիլացի կիսապաշտպանը որոշել է մնալ «Լացիոյում» և նոր պայմանագիր կնքել թիմի հետ։

Անդերսոնի գործող պայմանագիրը «Լացիոյի» հետ նախատեսված է մինչև 2024 թվականի կեսերը: 30-ամյա հարավամերիկացու տրանսֆերային արժեքը գնահատվում է 15 մլն եվրո։