«Ալ-Հիլալի» դարպասապահ Յասին Բունուն հաստատել է, որ ամռանը կարող էր տեղափոխվել «Ռեալ»։
«Այո, ես առաջարկ ունեի «Ռեալից»։ Ես առաջնահերթ տարբերակն էի: Աֆրիկայի գավաթը բարդացրեց իրավիճակը, ուստի գործարքը ձախողվեց»,- Բունուի խոսքերն է մեջբերում El Pelotazo-ն։
Օգոստոսի 17-ին Սաուդյան Արաբիայի ակումբը հայտարարեց 32-ամյա մարոկկացու տրանսֆերի մասին 19 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստը 3 տարով պայմանագիր է կնքել։