Մարկո Վերատիի ապագայից նոր տեղեկություն կա

ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է կարիերան շարունակել «Ալ Արաբիում», հայտնում է RMC Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ 30-ամյա ֆուտբոլիստը կհեռանա ՊՍԺ-ից, եթե ակումբը նրան նոր պայմանագիր չառաջարկի, որն ավարտվում է 2026 թվականին։ Միաժամանակ, աղբյուրը նշում է, որ Վերատին արդեն համաձայնել է «Ալ Արաբի» տեղափոխությանը, սակայն կողմերը դեռ լիովին համաձայնության չեն եկել տրանսֆերի շուրջ։

Հաղորդվում է, որ ակումբները պետք է կարգավորեն մի քանի մանրամասներ։

Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 40 միլիոն եվրո։