Պոլ Պոգբան դժվար թե հեռանա «Յուվենտուսից»

«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան դժվար թե հեռանա թիմից։

Ֆուտբոլիստին փորձում է ձեռք բերել «Ալ Իթիհադը», որի կազմում հանդես են գալիս՝ Կարիմ Բենզեման և Ն’Գոլո Կանտեն։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով՝ չնայած «Ալ-Իթիհադի» հետաքրքրությանը, Պոգբան դժվար թե հեռանա «Յուվենտուսից»։ Թուրինյան ակումբը ցանկանում է նոր պայմանագիր կնքել ֆուտբոլիստի հետ՝ աշխատավարձի կրճատմամբ։

Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում տրանսֆերային պատուհանը դեռ փակված չէ։