«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին երկրպագուների կողմից ճանաչվել է ակումբի օգոստոս ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
27-ամյա իսպանացին հավաքել է ձայների կեսից մի փոքր ավելին (7218)։ Երկրորդ տեղում Ֆիլ Ֆոդենն է (5294), երրորդում՝ Մատեո Կովաչիչը (1695)։
Հիշեցնենք, որ անցած ամիս Ռոդրին մասնակցել է հինգ հանդիպման, որոնցում խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։